пятница, 13 июня 2014 г.

Անուշ
Էսսե
Անուշ պոեմը հայ ժողովրդի ամենասիրված երկերից է, իսկ Ա. Տիգրանյանը նրա հիման վրա ստեղծել է «Անուշ» օպերան։

Անուշ պոեմում նկարագրված է հայ գյուղի սովորույթները, մարդկանց ավանդապաշտական պատկերացումնները, որոնց զոհն են դառնում պոեմի հերոսները և հատկապես գլխավոր հերոսուհին՝  Անուշը։ Թումանյանը այս պոեմում մի կողմից   քննադատում է գյուղական բարքերը, բայց մյուս կողմից շատ բարձր է գնահատում ու շատ գեղեցիկ ու պատկերավոր կերպով է ներկայացնում հայրենի բնությունը, ավանդությունները, հավատալիքներն ու սովորույթները։ «Անուշը» մի սիրային պատմություն է,  որը դժբախտ ավարտ է ունենում այնպես, ինչպես Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլետը»։ Սյուժետային առումով շատ նմանություններ կան։ Օրինակ՝ Անուշն ու Սարոն սիրում էին միմյանց, բայց ընտանիքների անդամները դրա մասին չգիտեին։ Ճիշտ է,  պեմի սկզբում նրանց ընտանիքները թշնամիներ  չէին,  այլ ընդհակառակը, Սարոն Անուշի եղբոր՝  Մոսիի ընկերն էր,  բայց հայտնի միջադեպից հետո՝ գյուղական հարսանիքի ժամանակ, երբ կռվախաղի ժամանակ Սարոն գետնով է տալիս ընկերոջ մեջքը,  նրանք դառնում են թշնամիներ։ Անուշի և Սարոյի սերը այլևս անհնարին է դառնում, քանի որ նրա երկու ամենահարազատ մարդիկ դառնում են թշնամիներ։ Շարնակությունը ևս որոշ առումներով հիշեցնում է Շեքսպիրյան սյուժեն։ Անիմաստ պատճառով  ընկերոջ հետ թշնամացած Մոսին, իմանալով քրոջ և նախկին ընկերոջ սիրո մասին, սպանում է Սարոյին,  իսկ Անուշը վշտից խելագարվում է, կործանվում է նաև Մոսիին։ Թումանյանը իր այս պոեմով ցույց է տալիս, որ նահապետական բարքերով ապրող հասարակությունը չի կարող ընդունել որևէ շեղում իր բարքերից և սովորույթներից, իսկ Անուշը իր կերպարով ու երազանքներով չէր տեղավորվում այնտեղ։

Комментариев нет :

Отправить комментарий