воскресенье, 30 ноября 2014 г.

Գաբրիել Գարսիա Մարկես

 Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927 թմարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում ։Գաբրիել Մարկեսը իմ համար կյանքում ավելի տարորինակ է քան կարելի է ուղղակի կարդալով հասկանալ դա։ Նա շատ վեպեր է գրել, ոչ քիչ կինոների սցենարիստ է եղել,ես քիչ եմ Մարկեսի ստեղծագործություններից կարդացել ։ Դրանցից մեկը, «Երկնագույն շան աչքերը»,որտեղ Այս խոսքերի օգնությամբ գլխավոր հերոսը փնտրում էր իրեն իրական կյանքում, դրանք յուրօրինակ գաղտնաբառեր էին, որով պետք է ճանաչեր իրեն հազարների միջից։Նա փնտրում էր այն կնոջն, ով «երկնագույն շան աչքեր» է գրում պատերի վրա:Ու ինձ ավելի շատ այս ստեղծագործություններից դուր եկավ այս խոսքերը « Երբեմն, այն պահին, երբ հազիվ գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում անվերջ, ինչ-որ մեկն այնտեղ, դրսում մեր երազների, հատակին գդալ է գցում անզգույշ և արթնանում ենք։
Քիչ-քիչ համակերպվում ենք այն տխուր փաստի հետ, որ մեր այդքան թանկ միասնությունը կախված է ինչ-որ ախմախ բաներից։ Որ կարող է ինչ-որ մեկն անզգույշ լուսադեմին գդալ վայր գցի և վերջակետ դնի այդքան կարճ ու բաղձալի մեր հանդիպմանը» ։ Ըստ ինձ մարկեսը  ավլի շատ ռեալիստ է քան ինչոր ոճի գրող։Մահացել է ապրիլի 17- ին 2014-թվականին Մեխիկոյում։