четверг, 25 декабря 2014 г.

 Սասնա ծռեր(Հատված)թարգմանություն գրական հայրենից- սասնա բարբառ
                                                (Էրիկ Հարությունյան և Միքայելյան լևոն)
Գրական հայրեն
Մանուկ Դավիթը Մսրում                                                                           

Դավիթը,որ որբ մնաց ,                                                                                          
Հորեղբայրնենը եկան և ասացին իրար։                                             
Ձենով Հովանը ասաց,-Վերգո,                                                                    
Դու կտանես Դավթին                       
Եթե չէ ապա ես կտանեմ։
Վերգոն ասաց.-չէ ես որդի ունեմ
Դու տար նրան պահիր
Ձենով Հովանը տարավ Դավթին
Եվ դարձրեց իր հոգեզավակը։
Գնացին ու Սասունում որքան ծծմայր կար
Տղային տվեցին նրանց
Սակայն Դավիթը ոչմեկի կաթը չկերավ
Եվ այդ ժամանակ Ձենով Հովանը
Հավաքեց բոլոր քաղաքացիներին ժողովի և ասաց.

Այս տղան կմեռնի,ինչ անենք,չենք կարողանում Դավթին պահել
Սասունցիները ասացին.
Մհերը որ յոթ տարի մնաց Մսրում,այնտեղ մի ծծմայր կա,
Որ հանուն Մհերի Դավթին կպահի,
Դավթին Մըսր ուղարկիր.
Նա այնտեղ պետք է ապրի,թե չէ այստեղ
Անհնարին բան է ,կուրցք չի վերցնի

Հովանը ասաց.-իսկ ով կտանի։
Ասացին.-Քուռկիկ Ջալալու թամբին դիր,
Ամուր կապիր,
Քուռկիկ Ջալալուն ճիպոտով մի լավ զարկիր,
Թող տանի Մըսր։


Հովանը գնաց, Քուռկիկ Ջալալուն դուրս բերեց գոմից

Դավթին բարուրով կապեցին Քուռկիկ Ջալալու գավակին,
Հովանը ասաց.
-Քուռկիկ Ջալալի,խնդրում եմ քեզնից
Իմ տղային դու գետը չգցես,
Իմ տղային քարին չխփես
Կտանես Մըսրա երկիր,
Մսրա խաթունին կհանձնես։
Քուռկիկ Ջալալիին  տալիս եմ պահպանության,
Տալիս եմ պահպանելու մեր Սասնա ճրագը ,
Ոչ քարի կգցես, ոչել թփերին
Ողջ-առողջ տեղ կհասցնես մեր սասնա ճրագը։

Քուռկիկ ջալալին վերցրեց Դավթին,
Եկրնքի և երկրի արանքով թռավ ու գնաց։
Իսկ Մըսրա Մելիքը պատուհանի մոտ նստած,
Տեսավ, որ դաշտերի վրա փոշի էր բարձրանում։
Տեսավ, որ կրակը երկրի վրայից երկինք էր բարձրանում
Եվ երկնքի և երկրի միջև մոտենում էր իր տանը ։
Մըսրի խաթունը ասում է.
-Սա ամպ չի,կա չկա
Սա Քուռկիկ Ջալալու ոտքերի կրակն է այսպես բարձրանում։
Գնաց ասաց.
-Դռնապաններ գնացեք,բացեք դռները,քանի որ մի ձի է հասնում մեր դռան մոտ
Դռնապանները հասան ու դռները բացեցին։
Տեսավ որ Քոռկիկ Ջալալին է
Իսկ գավակին ինչվոր բան
-Մսրա Մելիք,-կանչում է Իսմիլ խաթունը,

-Են բանը վերձրեք բերեք ինձ մոտ

Սասնա բարբառ
Դավիթ, որ մնաց որբ
Հորողբերներ էկան և ասին իրար։
Ձենով Հովանը ասաց,-Վերգո,
Դու կը տանես Դավթին
Թե չէ ես տանեմ։
Վերգոն ասաց.-չէ ես որդի ունեմ
Դու տար  պահիր
Ձենով Հովանը տարավ Դավիթ
Արավ  իրան  հոգեզավակ։
Էլան ու Սասսնա քաղաք
Ինքան ծծմեր որ կար
Էտա տղան տվին զետա ծծմեր։
Տղան ոչ մեկի ծիծ էլ չըվերցուց
Ձենով Հովան քաղաքացիք ժողվեց Էդտեղ,

Ասաց.-Էսա տղան տի(պիտի) մեռնի։
Բա ինչ անենք,բա ինչ չանենք,
ԶԴավիթ(զ-ն դա գրափարյան նաղդիր է)  չենք կարանա շահի։
Սասնեցիք ասին.
-Մհեր յոթ տարի որ Մըսըր մնաց
Մըկա էնտեղ ծծմեր մի կա,
Ու Մհեր խաթեր համար ըզԴավիթ(ըզ-դա հոլովակերտ հոդ է) տի շահի։
ԶԴավիթ Մըսըր ուղարկի
Էնի էնտեղ տապրի թե չէ էստեղ
Անկարելի բան  է-ծիծ չի վերցու։

Հովան ասաց.-Բա ով կտանի, բա ով չի տանի։
Ասին.-Քուռկիկ Ջալալու թամբի վրեն դիր,
Ամուր մի կապիր,
Քուռկիկ Ջալալուն լավ ճիպոտ մի զար,
Թող տանի Մըսըր։

Հովան էլավ,Քուռկիկ Ջալալին դուրս քաշեց գոմից
Քուռկիկ Ջալալուն թիմար
ԶԴավիթ(զ-ն դա գրափարյան նաղդիր է) առան, բարուր կապեցին Քուռկիկի քամակ,
Հովան ասաց.
Քուռկիկ Ջալալինմ,քեզնե կը խնդրեմ
Իմ տըղան դու գետ չ թալես
Իմ տղան դու քար չը զարնես.(խբես)
Տանես Մըսրա էրկիր,
Մըսրա խաթունին դու թասլիմ(հանձնել) անես։
Քուռկիկ Ջալալին կը տամ ամանաթ(պահպանություն)
Կը տամ ամանաթ մեր Սասնա ճրագ
Ոչ քար կը թալես, ոչ թուփ կը թալես-
Հասցենես սալմաթ(ողջ-առողջ) մեր Սասնա ճրագ։

Քուռկիկ Ջալալին ըզԴավիթ առավ,
Մեջ էրկինք գետինք թռավ ու գնաց։
Մըսրա Մելքի մեր պատուհան նստե
Տեսավ թոզ(փոշի) կը գա դաշտերու վերան.
Տեսավ, որ կրակ գետնու էրեսեն կը տա վեր,էրկինք.
Մեջ էրկինք մեջ գետինք կը մոտենա իր տան։
Մըսրա խանութ ասաց.
-Էսի ամպ չի կա ու չկա
Էսի Քուռկիկ Ջալալու օտաց կրակն էսպես կ էլնի։
Դարձավ,ասաց-Դռնապաններ,
Գնացեք դռների բացեք,
Կո(Հիմա), ձի մի կը հասնի մեր դուռ։
Դռնապաններ հասան ու դռեր բացին։
Տեսավ Քուռկիկ Ջալալին է։

Բան մի վեր քամակին։
-Մըսրա Մելիք-կանչեց իսմիլ խաթուն

-Էն բան առեք,բերեք ինձի։