четверг, 28 мая 2015 г.

                                        Թանկա
Թանկա կամ թանքա, ճապոնական պոեզիայի հնագույն ժանր՝ 31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող։
Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ է տրոպիտեսակներով, բառախաղերով, հաճախ է ստեղծում իմաստային երկրորդ շերտ։
Ամենավաղ թանկաները գրի են առնվել 8-րդ դարում. ժանրը ծաղկում է ապրել 10-13-րդ դարերում՝ կապված ճապոնական պոեզիայի արքունական գերատեսչության գործունեության, պոետական մրցույթների անցկացման և պոետական պաշտոնական հատընտիրներ կազմելու հետ։
Թանկայի օրինակ՝

Երազների դուռը բացվել էին,
Ոտքերս գետնից կտրվել էին,
բայց սարսափն անտեսել էի,
Թևերս բացած, սավառնում ,

Մինչև սարսափին չտեսա

понедельник, 25 мая 2015 г.

«Դանթեական առասպել»

Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Չարենցը կամավոր ընդգրկվում է 6-7-րդ դիվիզիայի շարքերը: 18-ամյա պատանին միանգամից սարսափում է տեսնելով ավերված գյուղերը, կամավորների դիակները, մահվան դաժան մղձավանջը: Պատերազմի տպավորություններից նա գրեց «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Պոեմի առաջին մասում նա պատմում է այն ոգևորության մասին, որ համակել էր հայրենիքի փրկության համար կռվի գնացող կամավորներին.

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած:
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը-բաց:
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված:

Նա պոեմում նկարագրում է մարդկանց ձեռքով ստեղծված գեղեցիկ աշխարհըքաղաքները, տները, մյուս կողմից պատկերում է կյանքի սպանությունը, մարդու կործանումը: Տեսնելով պատերազմի անթաղ դիակները, ամայացած գյուղական խրճիթները՝ պոեմի հերոսը կանգնում է ճակատագրական հարցերի առաջ.

Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,
Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով։
Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,
Ամենքի համար կա մի վիշտ անթով,
Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից
Ահաբեկիչի խելագար խանդով։

Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։

Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր 
Կյանքը դարձնում նզովյա՛լ գեհեն։

«Տաղարան» շարքը, դրա առանձնահատկությունները, շոշափած թեմաները (ամեն թեմայով մեկ բանաստեղծություն ներկայացնել)-1
«Հեռացումկ խոսքեր», «Տաղ անձնական», «Մահվան տեսիլ» բանաստեղծությունները 1
Չարենցի բառապաշարի առանձնահատկությունները. Նրա ստեղծագործություններում գերակշռող գույնը, բառեր, որոնք ստեղծում են Չարենցի ոճը։ -1
Չարենցի ստեղծագործություններում շատ  արտահայտվում է և գրելաձևով և ժանրերով։ նրա ստեղծագործությունների բազմազան են և ունեն տարբեր ժանրեր, բայց այդ բոլորի մեջ կա տանջանք,ցավ,սարսափ և մահ ,որ նա հաճախ է օգտագործում։Օրնակ «Դանթեական առասպելում»
Եվ ահակրկին մի քանի դիակ։
Եվ այստեղ ահավարսեր կանացի։
Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ
Փտած փշրանքներ արնաներկ հացի։
Ո՞վ է հեռացել այստեղիցմենակ,
Քարացա՜ծ սրտով, լուռ, առա՛նց լացի...

Իսկ այստեղ ահամի ոսկրացած ձեռք։
Մարմինը չկա։ Ընկած է անձայն։
Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ,
Իսկ քիչ է՛լ այն կողմատամներ ցիրցան։
Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ,
Մոռացել էին մի հին հրացան։

Սարսափած սրտով մենք անցանք առաջ,
Եվ մեր հայացքից արյուն էր կաթում։

Այստեղ նկարագվում է արյուն,մահ որ նա տեսել էր  պատերազմի ընթացքում։«Նույնիսկ ես իմ անուշ հայաստանի» ստեղծագործությունում սկզբի քառյակում արտահայում է արյում,լաց,ցավ։

Եղիշե Չարենցը այն մարդն է ով տեսել է մահ,արյուն և զգացել է ցավ,տանջանք։