воскресенье, 19 января 2014 г.

Էսսե  Սասնա ծռեր էպոսի մասին

  Սասնա ծռեր էպոսը ձևավորվել է հազարամյակներ առաջ և բանավոր կերպով հարատևել մինչև տասնիններորդ դարի վերջերը, երբ Գարեգին Սրվանձտյանցը գրի առավ նրա մի քանի պատումները։ Այնուհետև տարբեր բանահավաքներ պատմական Հայաստանի տարբեր վայրերից գրի առան մի քանի տասնյակ պատումներ, որոնց հիման վրա կազմվեց էպոսի համահավաք տեքստը, որը մենք այսօր կարդում և սովորում ենք։ Աշխարհի շատ ժողովուրդներ ունեն էպոս, բայց քիչ էպոսներ կան, որոնց հերոսների վերադարձին սպասում են մինչև այսօր։ Հայ ժողովուրդը մինչև այսօր սպասում է այն օրվան, թե երբ պետք է աշխարհն այնքան արդար դառնա, որ փոքր Մհերը դուրս գա Վանա ժայռից և իրականացնի մեր բոլոր երազանքները։
Սասնա ծռեր էպոսը բաղկացած է չորս ճյուղից. Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ և Փոքր Մհեր։ Յուրաքանչյուր ճյուղում պատմվում է նշված հերոսների ծննդյան, կյանքի, ամուսնության, քաջագործությունների և մահվան մասին։ Իմ ամենասիրած հերոսը Մեծ Մհերն է, որովհետև նա կռվում է առյուծի հետ և փրկում Սասունը սովից, հաղթում է Մսրա Մելիքին  և ազատում Սասունը հարկերից, սպանում դևերին և ազատագրում Արմաղանին ու վիշապների արգելափակած ջրերը։  Նա շատ հակասական կերպար է. Շատ սիրում էր Սասունը և իր կնոջը, բայց տրվելով գինու և Մսրա տիրուհու խաբեություններին յոթ տարի գինով հարբած ապրում է Մսրում։ Բայց նա այնքան էր սիրում իր Սասունը և այնքան էր ուզում, որ Սասնա տոհմը շարունակվի, որ նույնիսկ իր և Արմաղանի կյանքի գնով համաձայնում է, որ իրենք զավակ ունենան, որից հետո նրանք մահանում են և ծնվում է մեր ժողովրդի ամենասիրելի հերոսը՝  Սասունցի Դավիթը։

Ես կարծում եմ, որ մենք այսօր էլ շատ բան կարող ենք սովորել մեր էպոսից. Ամենակարևորը՝ թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես կարելի է վերաբերվել թշնամիներին և ինչպես պետք է ձգտել արդարության ու չնայած ամեն ինչին հավատալ մեր երկրի լավ ապագային, ինչպես հազարամյակներ շարունակ արել է մեր ժողովուրդը ու մեր էպոսի ամեն հերոս։ 

էսսե





 

Էսսէ


Ես կարծում եմ, որ Բերնար Վերբերը հիանալի և արտակարգ գրող է: Նա ֆրանսիացի է, գիտաֆանտաստիկ ժանրի ներկայացուցիչ, ժամանակակից գրող,փիլիսոփա : Չնայած նա գրող էր,  բայց  հետաքրքրված էր նկարչությամբ և աստղագիտությամբ: Վեբերի ծնողները հրեա էին: Վերբեր շատ խելացի է,   չնայած  դպրոցում նա  այդքան լավ չէր սովորում և դժվարանում էր հիշել թվերը, բանաձևերը և անգիր անել տեքստերը,  բայց նա ֆրանսիական գրականությունից գերազանցիկ էր : Վերբերը արտաքնից նման չէ գրողի,  ավելի ճիշտ, նա կարծես նկարիչ, բիզնեսմեն լինի:   Ես սիրում եմ նրա ստեղծագործություններից «Իդեոսֆերան»,  որտեղ նա նմանեցնում էր գաղափարները կենդանիների հետ, նաև <<Գեյայի պատասխանը>> և ուրիշներ: Բերնար Վերբեր հիանալի  ֆանտաստիկ գրող է:
Խուլիո Կորտասար

Ծնվել է 1914-ին Բրյուսելումարգենտինացու ընտանիքումՆրա հայրը Արգենտինայիդեսպանության ածխատակից էր:
Առաջին տպագրած երկը «Գրավված տունը» պատմվածքն է: «Ես պատմվածքներ էի գրում ևմիայն պատմվածքներ և անողոք էի իմ հանդեպքանզի աչքիս առաջ ունեի Բորխեսիննրաարտասովոր սեղմությունը»: Բորխեսը միշտ հպարտանում էրոր առաջինն է տպագրելԿորտասարին իր «Անալես դե Բուենոս-Այրես» ամսագրում` 1946-ին:
Ռազմական դիկտատուրան հայրենիքումՅՈՒՆԵՍԿՕ-ում թղթակից ու թարգմանիչ աշխատելը,որը նրան աշխարհով մեկ շրջելու հնարավորություն էր տալիսդրդեցին նրան մնալ Փարիզում,որի մասին Կորտասարն ասում էր. «Ավելի լավ է լինել ոչինչ մի քաղաքումորն ամեն ինչ էքանհակառակը»:
1949-ին հրատարակել է «Թագավորներ» դրաման: «Գազանանոց» (1951), «Խաղի վերջը» (1956), «Գաղտնի զենք» (1959) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960) վեպում կանֆանտաստիկայի տարրեր: «Դասակարգ խաղալ» (1963) վեպը մի փորձ էր 60-ական թթ.լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմըորի սկզբունքներըզարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967) գեղարվեստական-հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967), «Վերջինռաունդը» (1969) վեպերում:
Բացի պատմվածքներից, էսսեներից, վեպերիցնաև մի քանի բանաստեղծական ժողովածուներիհեղինակ էորոնցից մեկը գրված է իտալերեն:
Խուլիո Կորտասարի թարգմանությամբ հրապարակվել են բազում հեղինակներ (ԷդգարՊոյի երկհատորյակը`   թարգմանչի  առաջաբանով  և ծանոթագրություններով Մացուո Բասյոյի բանաստեղծությունները  և այլն):
Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպնորարար գրողներից է համարվումկարճպատմվածքի, արձակ բանաստեղծությանվարպետուշագրավ վեպերի հեղինակՆադասականկարծրատիպերը կոտրելովլատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբնազդարարեցխուսափելով ուղղագիծ պատումիցԿորտասարի հերոսները լիակատարանկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված խոր հոգեբանությամբՆկատի ունենալով,որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը և երևակայականը,Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող:

Մահացել է 1984-ին Փարիզում: