пятница, 13 июня 2014 г.

Անուշ
Էսսե
Անուշ պոեմը հայ ժողովրդի ամենասիրված երկերից է, իսկ Ա. Տիգրանյանը նրա հիման վրա ստեղծել է «Անուշ» օպերան։

Անուշ պոեմում նկարագրված է հայ գյուղի սովորույթները, մարդկանց ավանդապաշտական պատկերացումնները, որոնց զոհն են դառնում պոեմի հերոսները և հատկապես գլխավոր հերոսուհին՝  Անուշը։ Թումանյանը այս պոեմում մի կողմից   քննադատում է գյուղական բարքերը, բայց մյուս կողմից շատ բարձր է գնահատում ու շատ գեղեցիկ ու պատկերավոր կերպով է ներկայացնում հայրենի բնությունը, ավանդությունները, հավատալիքներն ու սովորույթները։ «Անուշը» մի սիրային պատմություն է,  որը դժբախտ ավարտ է ունենում այնպես, ինչպես Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլետը»։ Սյուժետային առումով շատ նմանություններ կան։ Օրինակ՝ Անուշն ու Սարոն սիրում էին միմյանց, բայց ընտանիքների անդամները դրա մասին չգիտեին։ Ճիշտ է,  պեմի սկզբում նրանց ընտանիքները թշնամիներ  չէին,  այլ ընդհակառակը, Սարոն Անուշի եղբոր՝  Մոսիի ընկերն էր,  բայց հայտնի միջադեպից հետո՝ գյուղական հարսանիքի ժամանակ, երբ կռվախաղի ժամանակ Սարոն գետնով է տալիս ընկերոջ մեջքը,  նրանք դառնում են թշնամիներ։ Անուշի և Սարոյի սերը այլևս անհնարին է դառնում, քանի որ նրա երկու ամենահարազատ մարդիկ դառնում են թշնամիներ։ Շարնակությունը ևս որոշ առումներով հիշեցնում է Շեքսպիրյան սյուժեն։ Անիմաստ պատճառով  ընկերոջ հետ թշնամացած Մոսին, իմանալով քրոջ և նախկին ընկերոջ սիրո մասին, սպանում է Սարոյին,  իսկ Անուշը վշտից խելագարվում է, կործանվում է նաև Մոսիին։ Թումանյանը իր այս պոեմով ցույց է տալիս, որ նահապետական բարքերով ապրող հասարակությունը չի կարող ընդունել որևէ շեղում իր բարքերից և սովորույթներից, իսկ Անուշը իր կերպարով ու երազանքներով չէր տեղավորվում այնտեղ։
                    Լոռեցի Սաքո
էսսե



Այս պոեմը պատմում է մի մարդու մասին որը հովիվ էր և ժամանակի մեծ մասը ապրում էր սարերում իր մյուս հովիվ ընկերների ու հոտի հետ։Նա  գյուղացի մարդ էր և կյանքի երևույթների  վերաբերյալ ուներ  ավանդակ ան պատկերացումներ, շատ դեպքերում չունենալով մի շարք հարցերի պատասխանները, չունենալով համապատասխան գիտելիքներ, նա ամեն տեղ տեսնում էր առասպելական, հեքիաթային, կախարդական  երևույթներ.երևի սա էր պատճառը, որ միայնակ մնալով սարերում, նրա գլխում խառնվում են իրականն ու երևակայականը , ինչի պատճառով էլ նա խելագարվում է։

воскресенье, 8 июня 2014 г.

                      էսսե

Որոշ սփոյուռքահայ գրողներ ապրել են իրենց կյանքի և վատ և լավ պահերը։ ԵՎ կյանքը նրանց տանում էր դեպի փորձություններ։Ես կարդացել եմ որոշ սփուռքահայ գրողների բանաստեղծությունները։Ոմանք պատմում էին իրենց ցավի մասին,ոմանք իրենց սիրո մասին,ոմանք երազանքների մասին իսկ ոմանք, ուղղակի  ուզում էին մարդկանց սովորեցնել թե ինչ է կյանք թե ինչ սխալներ չպետք է անենլ։ Օրինակ ես կարդացել եմ Մկրտիճ Հաճյանի բանաստեղծությունները և նա իր«Երազներ ունեինք»պատմում էր թե մենք մեքենա ենք շինել,օդապաիկ ենք շինել բայց երազելու բան ել չի մնացել։Նաև ես կարդացել եմ Լևոն Զավեն Սուրմելյանի «Լույս զվարթ»և«Տունիս հիշատակ»բանաստեղծությունը ու ես նրա ցավը և կարոտը չեի զգում բայց հասկանում էի  թե ինչ էր ուզում ասել նա։Ես կարդացել եմ որոշ սփուռքահայ գրողների կենսագրությունը   ու ես զարմացա թե  այդ կյանքից չեն խելագարվել։
                                                                      Ստուգողական աշխատանք գրականությունից
                                                                             Ես անցել եմ  Իսահակյանը

Ես անցել եմ  Իսահակյանի կենսագրությունը 6-րդ դասարանում։Ես նրան ճանաչեցի «Ռեալտոի կամուջին» և «Օտար ամայի ճամփեքի վրա»բանաստեղծությունները կարդալով։Ես ուսումնասիրել եմ նրա կենսագրությունը շատ է ճամփորդել և ունեցել է շատ հետաքրքիր կյանք։Նրան 2 անգամ ձեռփակալել են,բայց նա մեկ է շարունակում էր գրել իր բանաստեղծությունները։Նա գրել է շատ ստեղծագործություններ։Նա գրել է «Պատրանք»,Մի հին չինական զրույց»,«Անհաղթ խալիֆան»,«Համբերանքի չիբուխը» և այլն։Ես այս պատմվածքները կարդացել եմ։Օինակ «Մի հին չինական զրույց»որտեղ չինացի կայսեր տեսնելով ,  որ իր ժողովուրդը հագնում է ծանր գլխարկներ որոշեց որ իր ժողովուրդը պետք է հագնի ճերմակ թեթև գլխակներ պետք են հագնել։Բայց մարդիկ կռիվ են անում,նրան գլխատում են այդ գլխարկների պատճառով։Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար… ։Այս տողերով Իսահակյանը ասում է որ ոչթե կառավարությունը պետք է որոշի թե ինչ պետք է հագնել , այլ հենց ժողովուրդը։ «Երջանկության իմաստը» որտեղ Իսահակյանը պատմում է թե մի ծերունի դերվիշ եկավ Եգիպտոս որ հարցնի Սֆինկսից թե որն է Երջանկության իմաստը։Նա հարցնում է բայց Սֆինկսը ոչ մի բան չի ասում։Ծերունին 2 անգամ հարցնում է Սֆինկսին բայց նա չի պատասխանում։Երբ Ծերունին մեկ անգամ ել հարցեր նրան Սֆինկսը իր աչքերը նայեցին դերվիշին  և նրա բերանը ասաց։«Ով մարդ, արյունի ծնունդ եւ կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, եւ ոչ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ եւ հավիտյան լռում, գնա, եւ այսուհետ մի վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա եւ պատգամիր աշխարհին հանուր, հարավին, նույնպես հյուսիսին, արեւելքին, նույնպես արեւմուտքին, երջանկության իմաստը - չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ ... »: ...

Այս բառերով Իսահակյանը ուզում էր ասեր որ մարդը չպետք է երազի պետք է լինի ինչպես քար։