воскресенье, 16 февраля 2014 г.

Էսսե Խուլիո Կորտասար
; 
Կորտասարը ծնվել 1914թ. Բրուսելում, չնայած նա լատինամերիկյան գրող էր: Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպնորարար գրողներից է համարվում: Նա կարճ պատմվածքների, արձակ բանաստեղծության վարպետ էր, ուշագրավ  վեպերի  հեղինակ:  Նա դասական  կարծրատիպերը  կոտրելով՝  լատինամերիկյան  գրականության  մեջ  գրական  նոր  ձևերի  սկիզբն ազդարարեց:  Կորտասարի  հերոսները  լիակատար անկախություն  ունեն  և  օժտված  են  մինչ  այդ  չտեսնված  խոր  հոգեբանությամբ:  Նկատի  ունենալով, որ նրա  ստեղծագործություններում  միախառնվում  են  իրականը  և  երևակայականը, Կորտասարին  հաճախ  համարում  են  սյուրռեալիստ  գրող: Ես կարդացել եմ որոշ պատմվածքներ, օրինակ՝ <<Փոքրիկ դրախտը>>,   որը պատմում էր մի Օրանգուի անունով գեներալի  մասին, որը խաբեությամբ երջանկացնում էր իր ժողովրդին, իսկ ժողովուրդը երևակայում (իլուզիայի մեջ էր) էր, որ երջանիկ է: Ինձ թվում է, որ նա ուզում էր ասել որ ավելի լավ է իրականության մեջ ապրել, որքան էլ այն դաժան լինի, քան թե դրախտային աշխարում, որտեղս մի մարդ խաբում է բոլորին: Ես նրան համարում եմ յուրահատուկ և հետաքրքիր գրող:իո