воскресенье, 8 июня 2014 г.

                                                                      Ստուգողական աշխատանք գրականությունից
                                                                             Ես անցել եմ  Իսահակյանը

Ես անցել եմ  Իսահակյանի կենսագրությունը 6-րդ դասարանում։Ես նրան ճանաչեցի «Ռեալտոի կամուջին» և «Օտար ամայի ճամփեքի վրա»բանաստեղծությունները կարդալով։Ես ուսումնասիրել եմ նրա կենսագրությունը շատ է ճամփորդել և ունեցել է շատ հետաքրքիր կյանք։Նրան 2 անգամ ձեռփակալել են,բայց նա մեկ է շարունակում էր գրել իր բանաստեղծությունները։Նա գրել է շատ ստեղծագործություններ։Նա գրել է «Պատրանք»,Մի հին չինական զրույց»,«Անհաղթ խալիֆան»,«Համբերանքի չիբուխը» և այլն։Ես այս պատմվածքները կարդացել եմ։Օինակ «Մի հին չինական զրույց»որտեղ չինացի կայսեր տեսնելով ,  որ իր ժողովուրդը հագնում է ծանր գլխարկներ որոշեց որ իր ժողովուրդը պետք է հագնի ճերմակ թեթև գլխակներ պետք են հագնել։Բայց մարդիկ կռիվ են անում,նրան գլխատում են այդ գլխարկների պատճառով։Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար… ։Այս տողերով Իսահակյանը ասում է որ ոչթե կառավարությունը պետք է որոշի թե ինչ պետք է հագնել , այլ հենց ժողովուրդը։ «Երջանկության իմաստը» որտեղ Իսահակյանը պատմում է թե մի ծերունի դերվիշ եկավ Եգիպտոս որ հարցնի Սֆինկսից թե որն է Երջանկության իմաստը։Նա հարցնում է բայց Սֆինկսը ոչ մի բան չի ասում։Ծերունին 2 անգամ հարցնում է Սֆինկսին բայց նա չի պատասխանում։Երբ Ծերունին մեկ անգամ ել հարցեր նրան Սֆինկսը իր աչքերը նայեցին դերվիշին  և նրա բերանը ասաց։«Ով մարդ, արյունի ծնունդ եւ կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, եւ ոչ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ եւ հավիտյան լռում, գնա, եւ այսուհետ մի վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա եւ պատգամիր աշխարհին հանուր, հարավին, նույնպես հյուսիսին, արեւելքին, նույնպես արեւմուտքին, երջանկության իմաստը - չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ ... »: ...

Այս բառերով Իսահակյանը ուզում էր ասեր որ մարդը չպետք է երազի պետք է լինի ինչպես քար։ 

Комментариев нет :

Отправить комментарий