четверг, 24 декабря 2015 г.

Ռոմանտիզմը հայ նոր գրականության մեջ
                                                  


                                                                 Րաֆֆի         

Րաֆֆին, որի ազգանունն է Մելիք-Հակոբյան ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում, հարուստ ազնվականի ընտանիքում՝ 1835թ: Նա իր նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական ուսումնարանում, իսկ 12տարեկանում մեկնել է Թիֆլիս, որտեղ սովորել է Կարապետ Բելախյանցի դպրոցում: Իսկ այնուհետև ընդունվել է  ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարան, որտեղ էլ ուսանել է չորս տարի: Այս շրջանում են ձևավորվում նրա գրական հետաքրքրությունները, քանի որ ծանոթանում է մեծ արևմտաեվրոպական ու ռուս գրողների հետ: Այնուհետև նա վերադառնում է հայրենի գյուղ, հետո ճանապարհորդում Պարսկաստանի ու Թուրքիայի հայկական գավառներով, գրառում է ժողովրդի սովորույթները, նկարագրում նրանց վիճակը, հարուստ բանահյուսական ու պատմագիտական նյութ է հավաքում, որ հետագայում օգտագործում է իր հայտնի վեպերում: Նա արդեն այդ տարիներին տարված էր իր ժողովրդի ազատագրման գաղափարներով: Այդ ժամանկաշրջանում գրական ամենատարածված ուղղությունը ռոմանտիզմն էր, որի ոգով էլ ստեղծագործում էր Րաֆֆին՝ իր ժողովրդի ազատությունը ևս տեսնելով ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարների իրականցման միջոցով: Հայտնի է, որ ռոմանտիզմի ներկայացուցիչները չընդունելով ներկա իրավիճակը՝ փորձում էին նրան հակադրել իրենց երազած իդեալական իրականությունը: Շատ ռոմանտիկ գրողներ, դժգոհ լինելով իրականությամբ ու իշխող տարբեր անարդարություններով՝ կոչ էին անում փոփոխել ներկան ու վերացնել անարդարությունները: Այդպիսին էր օրինակ անգլիացի բանստեղծ Բայրոնը, որ միշտ պայքարում էր հանուն ճնշված ժողովուրդների և մասնակցեց Թուրրքիայի դեմ հույների մղած ազտագրական պայքարին ու մահացավ Հունաստանում՝ դառնալկով նրանց ազգային հերոսը: Րաֆֆին ևս ցանկանում էր պայքարի միջոցով վերահաստատել մեր ազգային անկախությունը, ինչին նվիրված են նրա հետագայի կարևոր վեպերը:
Նա այնուհետև տեղափոխվում է Թիֆլիս, որ հայ հոգևոր մշակութային կենտրոն էր այն ժամանակ, աշխատում է հանրահայտ Մշակ թերթում, դասավանդում է դպրոցում:
Նա իր կարևոր վեպերում ցույց է տալիս, որ մարդը ի սկզբանե չար կամ բարի չի ծնվում, այլ կյանքի բերումով է այդպիսին դառնում, և կարելի է հասրակությունը բարեփոխելու շնորհիվ հասնել մարդու բարեփոխմանը ու ճիշտ դաստիարակմանը: Սա ևս ռոմանտիկակակն մոտեցում էր: Նրա հերոսները կամաց-կամաց ձեռք բերելով ինքնագիտակցություն՝ ընտրում են ազգային –ազատագրական պայքարի ուղին, որպեսզի ազատագրեն ժողովրդին օտարների լծից: Նրա վեպերը ազգային-ազատագրական շարժման ծրագրեր էին, որոնք ներշնչված էին այդ փուլում հայ ազատագրական շարժման վերելքի, ռուս- թուրքական պատերազմների հետ հայերի կապած հույսերի հետ: Րաֆֆին կարծում էր, որ արևմտյան դիվանագիտությունը չէր կարող լուծել Հայկակակն հարցը, այն կարող էր լուծել միայն ժողովուրդը՝ զենքը ձեռքին պայքարելով:

Եվ Րաֆֆին ճիշտ էր, որ չէր հավատում ու չէր սպասում որևէ օտարից մեր ազատությունը, մենք կարող ենք համոզվել դրանում այժմ էլ, որ Արցախյան գոյամարտում, եթե մենք չհաղթեինք, ոչ մի դիվանագիտական առաքելություն մեր Արցախ պատմական հողը մեզ չէր վերադարձնի: Ազգային ազատագրական պայքարի իսկական ծրագրային վեպեր էին նրա Խենթը և Կայծերը, որոնք ասես  ազատագրական շարժման գեղարվեստական հանրագիտարաններ լինեն, իսկանան էպոսներ, որ լուսաբանում են այդ նվիրական գաղափարները: 


                                      Դ Ա Ն Ի Ե Լ    Վ Ա Ր ՈՒ Ժ ԱՆ

 Դանիել վարուժանը ծնվել է 1884թ Սեբաստիայի նահանգի Բրնգիկ գյուղում, որտեղ անցել է նրա մանկությունը: Այնուհետև մայրը նրան տանում է Պոլսում աշխատող հոր մոտ, և Պոլսում Դանիելը սովորում է Մխիթարյանների գիշերօթիկ վարժարաններում: Նրա վրա մեծ տպավորություն են թողնում իր գյուղում ապրած մանկության տարիները և հայրենի բնաշխարհի տպավորությունը, որ հետո շատ անգամներ պիտի երևա նրա բանաստեղծության մեջ: Նա այնուհետև մեկնում է Վենետիկ՝ Մուրադ-Ռաֆայելյան գիշերօթիկ վարժարան, որտեղ շարունակում է իր կրթությունը և որը նպաստում է հետագա բանաստեղծի ձևավորմանը: Մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն վենետիկյան կրթությունը, այլև այն միջավայրը, որում հայտնվել էր բնասատեղծը, իտալական մշակույթի ու գրականության ազդեցությունը և այլն: Այդ տարիներից հետո նա հրատարակում է իր Սարսուռներ ժողովածուն, որը ցույց է տալիս, թե ինչպես է աճել բանաստեղծը ու ինչպես է հղկվել նրա ոճը:
Այնուհետև նա իր ուսումը շարունակում է Գենտի համալսարանում՝ ուսումնասիրելով տնտեսական և քաղաքական գիտություններ, սակայն շարունակում է հաճախել նաև գրական դասընթացներին և հրաշալի կրթություն է ստանում: Սրա շնորհիվ է, որ նա շատ շուտով մշակում է իր ինքնուրույն ոճը, որ պիտի տարբերեր նրան իր ժամանկի այլ բանստեղծներից:
Նա հրատարակում  է «Ցեղին սիրտը» գիրքը, որի ամենակրևոր ստեղծագործությունը համարվում է Նեմեսիս պոեմը, որը կոչ է անում ժողովրդին  ըմբոստ պայքարի հանուն իր ազատության: Իսկ այս շարքի առաջին բանաստեղծությունը, որ կոչվում է Ձոն,  նվիրված է հայրենիքի նվիրական ու հերոսական անցյալին և այժմյան զոհերին ու քաջ հայ մարտիկներին, որոնց կոչ է անում հավերժ պայքարի ու վրեժի՝
Ու պայքար, պայքար, պայքար երգեցի,
-         Ձեզի ընծա, հայ մարտիկներ-
Գրիչս եղավ անթրոց սրտերու հնոցի,
-         Ձեզի ընծա, քաջ մարտիկներ-
-         Եղեգնյան գրչով վըրեժ երգեցի,
Ընդ եղեգան փող բոց ելաներ:

Այդ տարիներին արևմտահայ գրականության մեջ սկսվում  է մի նոր շարժում՝ Հեթանոսական, որի մեծագույն դեմքը դառնում  է Դանիել Վարուժանը: Այս շարժման հիմնական նպատակը հեթանոսական անցյալի գովերգմամբ   ազգային ոգու արթնացումն էր , ուժի և գեղեցկության պաշտամունքի վերադարձումը: Վարուժանը հոգևոր հայրենիքի որոնումներում վերածնում է մեր նախնյաց հոգևոր ավանդույթները: Այս շրջանի լավագույն ստեղծագործություններում գեղեցկության, կնոջ նկատմամբ սիրո, նրա առեղծվածի բացահայտման փորձերն  են նաև, և այս սիրո գովերգմամբ նա ուզում է հակադրվել իրականության անկատարությանը և արժեքների ու իսկական գեղեցկության կորստին: Հեթանոս ժամանկների մարդուն Վարուժանը բնութագրում է  որպես ուժեղ, գեղեցիկ, ուժեղ ու անկեղծ զգացմունքներով օժտված, հանուն սիրո խելահեղությունների ու մեծ նվիրումի պատրաստ էակների, այդպիսին են Հարճը պոեմի  հերոսները:
Հեթանոս երգերից հետո Վարուժանին սկսում են գրավել հողագործ ժողովրդի կյանքին նվիրված բանաստեղծությունները, նա կարծես ուզում է վերադառնալ իր մանկության հուշերի ու տպավորությունների աշխարհը, դեպի իր գյուղը, որտեղ անցել էր իր մանկությունը ու գյուղի մարդիկ՝ իրենց առօրյա աշխատանքով:
Այսպես ծնվեց Հացին երգերը ժողովածուն, որը բոլորովին նոր բան էր ողջ հայ գրականության մեջ: Հեթանոս երգերի բնական զգացումները այդտեղ այլ կերպով են դրսևորվում, սակայն միտումը նույնն է՝  ցույց տալ ազնիվ աշխատանքի բերկրանքը, ամենօրյա կյանքի գեղեցկությունը: Այս բանաստեղծություններով նա նաև ուզում էր հայ շինականին վերադարձնել դարձյալ գյուղ, քանի որ գյուղերը այդ ժամանակ դատարկվում էին, մարդիկ գնում էին քաղաք աշխատանք փնտրելու, այս բանաստեղծություններում արտերը կանչում են մարդկանց դեպի իրենց, ու գյուղացին չտեսնված զգում  է իր հայրենի հողը: Հացին երգերը գրված են հատուկ սկզբունքով, նրա յուրաքանչյուր բանաստեղծություն հացի ստեղծման պատմության մի փուլն  է նկարագրում՝ ցորենի  ցանելուց մինչև սեղանին դրվելը, և բոլոր բանաստեղծությունները կապված են միմյանց ու բխում են մեկը մյուսից:
Դանիել Վարուժանը չհասցրեց իր ծրագրած մյուս շարքերն էլ գրել՝ Գինու երգերը և այլն, քանի որ զոհվեց Եղեռնի ժամանակ: 

Վ Ա Հ Ա Ն  Տ Ե Ր Յ Ա Ն


Նա ծնվել է Գանձա գյուղում՝ 1885թ, գյուղական քահանայի ընտանիքում, նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, հետո մեկնել է Թիֆլիսի գիմնազիա, որտեղ մասնակցել է գրական –հասարակակակն միջոցառումներին, իսկ այնուհետև ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան: Ճեմարանը ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը:
Նրա առաջին բանաստեղծությունները գրված էին Թումանյանի և Իսահակյանի ազդեցությամբ, երբ նա դրանք ցույց է տալիս վարպետներին, նրանք խորհուրդ են տալիս իր սեփական ոճը գտնել, և մի տարի անց Տերյանն արդեն հրատարակում է իր հիանալի Մթնշաղի անուրջները ժողովածուն, որ բոլորովին նոր երևույթ էր հայ գրականության մեջ
և ցույց էր տալիս, որ բոլորովին նոր քաղաքային պոետ է ծնվել: Ստեփան Զորյանը պատմում է, որ այն տարիներին բոլորը ներշնչված էին Տերյանի բանաստեղծությամբ, ովքեր սիրահարվում էին, միմյաց էին ուղարկում նրա բանաստեղծություններից տողեր:
Հետո Տերյանը ընդունվում է Պետերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը և խորանում արևելյան լեզուների ուսումնասիրությամբ: Նա գրում է նաև նոր բանստեղծական շարքեր՝ Գիշեր և հուշեր, Ոսկի հեքիաթ, Վերադարձ: Նրա բանստեղծությունների գլխավոր հերոսը հաճախ միայնակ ու տառապող մարդն է՝ երբեմն  անհույս սիրահարված, երբեմն միայնությունից ու չհասկացվածությունից տառապող, երբեմն գարնան զարթոնքով ուրախացող, երբեմն կյանքի միօրինակությունից ձանձրացած: Նրա բանաստեղծություններում քաղաքում  բնակվող մարդն է, որ երբեմն մարդկանց ամբոխի մեջ իրեն բոլորովին չհասկացված ու միայնակ է զգում կամ կյանքում շատ բան հասկացած ու տառապած մարդը, որ գիտի, որ կյանքը ուղղակի մի կարուսել է, որ անվերջ պտտվելով նույն երգն է հյուսում:
Նա գրել է նաև Երկիր Նաիրի բանաստեղծությունների շարքը, որոնցում խոսվում է հայրենի երկրի վշտերի ու ցավի մասին, հայրենի բնության ու նաիրուհու գեղեցկության մասին, հայոց լեզվի գեղեցկության մասին: Նա շատ բան է արել, որ հայ բանաստեղծությունն ու լեզուն հետաքրքրեն օտարներին, օգնել է Վալերի Բրյուսովին կազմել հայ գրականության անթոլոգիա ռուսերեն լեզվով, իր ընկերների հետ հրատարակել է Գարուն ալմանախը, գրել է բազմաթիվ հոդվածներ հայոց լեզվի մաքրության, մեր գրականության խնդիրների վերաբերյալ: Նրա բանստեղծություններում հայոց լեզուն դառնում է շատ գեղեցիկ, մաքուր ու բնական, և նա շատ մեծ դեր է կատարում մեր լեզվի գեղեցկացման ու մաքրման գործում, գրական հայերենի մաշկաման գործում: Նա նաև զբաղվել է քաղաքականությամբ՝ կարծելով, որ հեղափոխությունը փրկություն պիտի բերի իր տառապած ու եղեռնի ենթարկված ժողովրդին, պիտի իրականանա իր երազը՝ Նաիրյան երկրի տեսլականը, սկայն նա սխալվում է , և երբ ամեն ինչ հասկանում է, թոքախտավոր բանստեղծին, իբր այլ պատրվակով, ուղարկում են հեռավոր ու ցուրտ Օրենբուրգ, որը ըստ էության աքսոր էր նրա համար, որտեղ էլ նա շուտով մահանում է, իսկ գերեզմանի տեղն էլ հայտնի չէ:
Տերյանի պոեզիայից հետո պիտի շատ ազդվի նաև Չարենցը ու պիտի իր ողջ գրականության մեջ տանի Տերյանի Նաիրյան երազանքը՝ գրական կյանքի վերջում ստեղծելով Երկիր Նաիրի անավարտ հրաշալի վեպը:

Комментариев нет :

Отправить комментарий