воскресенье, 19 января 2014 г.

Խուլիո Կորտասար

Ծնվել է 1914-ին Բրյուսելումարգենտինացու ընտանիքումՆրա հայրը Արգենտինայիդեսպանության ածխատակից էր:
Առաջին տպագրած երկը «Գրավված տունը» պատմվածքն է: «Ես պատմվածքներ էի գրում ևմիայն պատմվածքներ և անողոք էի իմ հանդեպքանզի աչքիս առաջ ունեի Բորխեսիննրաարտասովոր սեղմությունը»: Բորխեսը միշտ հպարտանում էրոր առաջինն է տպագրելԿորտասարին իր «Անալես դե Բուենոս-Այրես» ամսագրում` 1946-ին:
Ռազմական դիկտատուրան հայրենիքումՅՈՒՆԵՍԿՕ-ում թղթակից ու թարգմանիչ աշխատելը,որը նրան աշխարհով մեկ շրջելու հնարավորություն էր տալիսդրդեցին նրան մնալ Փարիզում,որի մասին Կորտասարն ասում էր. «Ավելի լավ է լինել ոչինչ մի քաղաքումորն ամեն ինչ էքանհակառակը»:
1949-ին հրատարակել է «Թագավորներ» դրաման: «Գազանանոց» (1951), «Խաղի վերջը» (1956), «Գաղտնի զենք» (1959) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960) վեպում կանֆանտաստիկայի տարրեր: «Դասակարգ խաղալ» (1963) վեպը մի փորձ էր 60-ական թթ.լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմըորի սկզբունքներըզարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967) գեղարվեստական-հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967), «Վերջինռաունդը» (1969) վեպերում:
Բացի պատմվածքներից, էսսեներից, վեպերիցնաև մի քանի բանաստեղծական ժողովածուներիհեղինակ էորոնցից մեկը գրված է իտալերեն:
Խուլիո Կորտասարի թարգմանությամբ հրապարակվել են բազում հեղինակներ (ԷդգարՊոյի երկհատորյակը`   թարգմանչի  առաջաբանով  և ծանոթագրություններով Մացուո Բասյոյի բանաստեղծությունները  և այլն):
Կորտասարը իր ժամանակի ամենաինքնատիպնորարար գրողներից է համարվումկարճպատմվածքի, արձակ բանաստեղծությանվարպետուշագրավ վեպերի հեղինակՆադասականկարծրատիպերը կոտրելովլատինամերիկյան գրականության մեջ գրական նոր ձևերի սկիզբնազդարարեցխուսափելով ուղղագիծ պատումիցԿորտասարի հերոսները լիակատարանկախություն ունեն և օժտված են մինչ այդ չտեսնված խոր հոգեբանությամբՆկատի ունենալով,որ նրա ստեղծագործություններում ներթափանցվում են իրականը և երևակայականը,Կորտասարին հաճախ համարում են սյուրռեալիստ գրող:

Մահացել է 1984-ին Փարիզում:

Комментариев нет :

Отправить комментарий