понедельник, 25 мая 2015 г.

Հովհաննես Թումանյան
(11-րդ դասարան, գնահատվող աշխատանք)

1      Թումանյանի կենսագրական հետաքրքիր փաստերը- 0.5
Հովհաննես Թադևոսի Թումանյան ծնվել է 19 փետրվարի, 1869 Լոռվա  Դսեղ  գյուղում։ Նա հայ բանաստեղծ է, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։  Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։  Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարիսկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։  Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ  և Ալմաստ  օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։ Թումանյանի կյանքի ամենահետաքրքիր դրվագներից է, երբ նա ցեղասպանությունից հետո փրկել է հայ որբուկների կյանքը։

2.  .  «Վերնատունը»՝ Թումանյանի կյանքում (ազդեցությունը աշխարհայացքի վրա և Թումանյանի կազմակերպչական հնարավորությունները)- 0.5
Վերնատունը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ գրական ակումբ-խմբավորում էր,  որը հիմնվել էրՀովհաննես Թումանյանի կողմից 1899 թվականին։ Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում, որը գտնվում էր Թիֆլիսում։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

3.      Թումանյանի ստեղծագործական ներկապնակը (ժանրերը, որոնցով ստեղծագործել է, բերել օրինակներ)- 0.5
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։Օրինակ՝  «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ Թումանյանը գրել է պոեմներ՝ «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Հառաչանք» և այլն, նա գրել է նաև պատմվածքներ՝ «գիքորը», «Իմ ընկեր Նեսոն» և այլն։ Նա կյանքի վերջին տարիներին գրել է քառյակներ, որոնք շատ խորը փիլիսոփայակն իմաստ ։  Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներՏերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։
4.      Թումանյանի ասելիքը՝ ընդհանուր առմամբ (հիմնական կենսափիլիսոփայությունը՝ հիմնավորել ասածը օրինակներով)- 1.5

5.      Թումանյանի հոդվ ածները՝ որպես նրա հայացների ուղղակի արտահայտություն (հիմնավորել ասածը հոդվածներից մեջբերումներով) 1.5
6.      Թումանյանի բանաստեղծությունների բնութագիրը։ Հայրենասիրությունը Թումանյանի բանաստեղծություններում (անդրադառնալ մեր կարդացած բանաստեղծություններին)-1.5
7.      Թումանյանի հեքիաթները, դրանցում աբսուրդի բաժինը։Թումանյանը չտեսնված զգացել է ժողովրդական հոգեբանության առանձնահատկությունները, որոնք նա ցուցադրել է իր մշակած հեքիաթներում։ Հեքիաթների տրամաբանությունը միշտ տարբերվում է մեր սովորական մտածողությունից։Թումանյանը կարողացել է այդ տարբերությունը ընդգծել իր հեքիաթներում։Օրնակ՝ «Կիկոսի մահը» հեքիաթում թվում է բոլոր կերպարնրը գործում են աբսուրդի տրամաբանությամբ։Կամ օրինակ՝ «Սուտլիկ որսկանը» հեքիաթում թվում է թե տրամաբանությունը բացակայում է,բայց իրականում այնտեղ գործում է հեքիաթին,  ժողովրդական մտածողությանը բնորոշ և մեզ համար այսօր անհասկանալի դարձած տրամաբանությունը,  որը մենք կոչում ենք աբսուրդ։ Աբսուրդը վերաբերում է կյանքի նկատմամբ մոտեցմանը։
Մենք բոլորս էլ ապրում ենք հենց այդպես. Թվում է՝ որսի ենք գնացել, բայց որս չունենք, գնացած տեղ էլ չունենք, ոչ էլ գործիք ունենք, դրա համար էլ, երբ կյանքն ավարտվում է, մարդ հասկանում է, որ ոչ «բերանը բան տեսավ, ոչ աչքը բան մտավ…»։  2


8.      Թումանյանի ստեղծագործությունների արդիականությունը (ամփոփում. ասվածն անպայման հիմնավորել օրինակներով)։Թումանյանի գրած  ստեղծագործութունները ռեալիստական ոճով են գրված։Նրա անդրադարձած արդիական են նաև այսօր և մենք կարդալով շատ բան ունենք նրանից սովորելու։ Արդիական են, որովհետև օրինակ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ Թումանյանը նշում է Հայոց ծանր անցյալը՝ հույս հայտնելով, որ մեր ապագան լինելու է լուսավոր. «Եվ մեր աչքերը նայում են կարոտ, հեռու աստղերին,  երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ՝ հայոց լեռներում, կանաչ լեռներում.» Այս երազանքը դեռ շարունակում է արդիական մնալ։ Հին օրհնություն բանաստեղծությունը գրված է բոլոր ժամանակների հայրերի ու որդիների մասին, որովհետև հայրերը միշտ երազում են, որ իրենց որդիները ավելի ճիշտ, ավելի ազատ ու ավելի երջանիկ կյանքով ապրեն, չկրկնեն իրենց սխալները՝ «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք տողերը» մենք հաճախ այսօր էլ լսում ենք մեր ծնողներից ու պապերից։   2:

Комментариев нет :

Отправить комментарий